Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Մենք էլ ենք փոխհատուցում ուզում, մենք էլ ենք ընտանիք». բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց

12:35, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
«Մենք էլ ենք փոխհատուցում ուզում, մենք էլ ենք ընտանիք». բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց

Կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ձայն են բարձրացրել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները: Նրանք վարչապետից պահանջում են աջակցություն՝ ինչպես որ դա արվել է 2008-ի մարտի 1-ին զոհվածների ընտանիքների դեպքում։

«Մենք ընդամենն ուզում ենք մեր զավակների գործը պատշաճ քննվի։ Իրենցից ուզում ենք տեղեկանք, թե որ հիմքով է գումար տրամադրվել այդ ընտանիքներին: Մենք էլ ենք փոխհատուցում ուզում, մենք էլ ենք ընտանիք... ոչ թե Օպերայից մինչև քաղաքապետարան խանութ թալանողներին տային, իսկ մնացածներին՝ չէ»,- ասում էր

«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը երեք ամիս առաջ դիմում էին ուղարկել վարչապետին, սակայն դրական պատասխան դեռ չեն ստացել:

Հիշեցնենք՝ Մ. Խաչատրյանը նախորդ ակցիայի ժամանակ նշել էր, որ 6646 զոհվածների հարց են բարձրացրել, որոնց ծնողների մեծ մասը ծերության շեմին են: Վարչապետն էլ իր հերթին հավաստիացրել էր, որ զինծառայողների ու նրանց ընտանիքների խնդիրները լուծվելու են պետբյուջեի միջոցներով ու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աշխատանքներն ընդլայնելով ու բարելավելով:

| | |
4324 | 0
Facebook