Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայի նախկին նախագահին դատապարտել են 17 տարվա ազատազրկման

12:15, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
Բրազիլիայի նախկին նախագահին դատապարտել են 17 տարվա ազատազրկման

Բրազիլիայի դատարանը մեղավոր է ճանաչել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային՝ կոռուպցիայի ու փողերի լվացման գործով՝ նրա բանտարկության ժամկետն ավելացնելով մինչև 17 տարի ու մեկ ամիս, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Կոռուպցիայի մեղադրանքով սա նախագահի երկրորդ դատավճիռն է։ Նախկին հոդվածով նա դատապարտվել էր 1 տարի և 7 ամիս ազատազրկման։

Հիշեցնենք, որ 2018-ի հունվարին դա Սիլվան դատապարտվել էր ազատազրկման՝ կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով:

8033 | 1
Facebook