Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ստյոպա Սաֆարյանը քաղաքացուն հրահրում է վանդալիզմի․ հաղորդում

11:55, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
Ստյոպա Սաֆարյանը քաղաքացուն հրահրում է վանդալիզմի․ հաղորդում

Երեկ, MAMUL.am-ի «Համացանց» բաժնում տեղադրվել էր Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը։ Հրապարակման տակ, ֆեյսբուքյան տիրույթում, մի քանի քաղաքացի կատարել էին հայհոյախառն գրառումներ։ Դրան հետևել էր Ստյոպա Սաֆարյանի էլեկտրոնային նամակը խմբագրության ֆեյսբուքյան էջին։ Վերջինը նամակը հրապարակել է նաև իր էջում։ Նամակում Ստյոպա Սաֆարյանը «սպառնում» է խմբագրությանը՝ նշելով. «ԱԱԾ-ին ու Ոստիկանություն կոնկրետ գրառումներով հաղորդում ներկայացնելու դեպում դուք նույնպես լինելու եք կողմ որպես այդ այլանդակություններին խրախուսող»։

Հատկանշական է, որ խմբագրությանը «այլանդակությունների խրախուսման» մեջ մեղադրող Ստյոպա Սաֆարյանը, նյութի մեկնաբանություններում, ոգևորում է բռնության դրսևորմամբ հաշվեհարդարների պատրաստ և Ստյոպա Սաֆարյանի հրամանին սպասող քաղաքացուն։ Այսպես։ Սարգիս Մարգարյանը գրում է. «Պարոն Սաֆարյան ջան դու մենակ ասա ում մնացածաը նենց քլնգեմ....ու նենց չի որ մենակ ֆեսբուքով ոնց պետքա»։ Այս գրառմանը Ստյոպա Սաֆարյանն արձագանքում է ոգևորիչ աջակցությամբ, ինչը՝ հրահրման տարրեր է պարունակում։

Հրավիրում ենք իրավապահ մարմիններ ուշադրությունը։

Մանրամասները՝ նկարներում։

Ստյոպա Սաֆարյանը քաղաքացուն հրահրում է վանդալիզմի․ հաղորդում
Ստյոպա Սաֆարյանը քաղաքացուն հրահրում է վանդալիզմի․ հաղորդում
Ստյոպա Սաֆարյանը քաղաքացուն հրահրում է վանդալիզմի․ հաղորդում
Ստյոպա Սաֆարյանը քաղաքացուն հրահրում է վանդալիզմի․ հաղորդում
Ստյոպա Սաֆարյանը քաղաքացուն հրահրում է վանդալիզմի․ հաղորդում
Ստյոպա Սաֆարյանը քաղաքացուն հրահրում է վանդալիզմի․ հաղորդում

9776 | 2
Facebook