Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՔԾ-ն դեռ չի մանրամասնում Գևորգ Կոստանյանի գործով հետագա քայլերը

11:45, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
ՀՔԾ-ն դեռ չի մանրամասնում Գևորգ Կոստանյանի գործով հետագա քայլերը

ՀՔԾ-ն դեռ չի մանրամասնում, թե օրենքով իրեն վերապահված ի՞նչ գործողություններ է իրականացնելու կամ իրականացրել այն դեպքում, երբ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 48 ժամում չներկայանա նախաքննական մարմնին: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը MAMUL.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր տեղեկատվություն ունենալուն պես կիրազեկեն լրատվամիջոցներին:

Հարցին, թե 48 ժամվա հաշվարկը երբվանի՞ց է սկսվել, այսինքն՝ պաշտոնական ծանուցումը Գ. Կոստանյանին ե՞րբ է ուղարկվել, մեր զրուցակիցն ասաց, որ այդ տեղեկատվությանը միայն քննիչն է տիրապետում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել էր, որ եթե 48 ժամում Գևորգ Կոստանյանը չներկայանա նախաքննական մարմնին, ապա Հատուկ քննչական ծառայությունը կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործողությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

5080 | 0
Facebook