Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Պետք է ստիպենք մեր հարկերից սնվող ոստիկանությանը և դատարաններին աշխատել». Գրիգոր Երիցյան

10:10, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
«Պետք է ստիպենք մեր հարկերից սնվող ոստիկանությանը և դատարաններին աշխատել». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ատելության խոսքի և առցանց սպառնալիքի դեմ պայքարը պետք է փողոցից տեղափոխել միայն ու միայն իրավական դաշտ, նույնիսկ եթե կասկածներ կան իրավապահ համակարգի արդյունավետության ու կոմպետենտության հարցում: Պետք է ստիպենք մեր հարկերից սնվող ոստիկանությանը և դատարաններին աշխատել՝ իրենց դարակները լցնելով ատելության խոսքի ու սպառնալիքների ահազանգերով ու գործերով:

Գործընկերներիցս մեկի դեմ Ֆեյսբուքում մահվան սպառնալիքի կապակցությամբ դիմել էի Արաբկիրի ոստիկանություն և, ի զարմանս ինձ, քրեական գործ է հարուցվել և գործընկերս տուժող է ճանաչվել»:

| | |
1243 | 0
Facebook