Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում

10:40, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում

Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում՝ ԱՄՆ-ում նավթի աճող պաշարների լուրից հետո, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում նավթի արտահանումը հասել է նոր ռեկորդի` օրական 12,9 միլիոն բարել:

AxiTrader ընկերության վերլուծաբանների տվյալների համաձայն, Վաշինգթոնի և Պեկինի միջև առևտրային բանակցությունների ընթացքի մասին լուրերը շուտով կազդեն նավթի համաշխարհային գների վրա։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց Հոնկոնգի Մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին օրինագիծը՝ ի պաշտպանություն ցուցարարների:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,18 դոլարով (0,28%) և կազմել 63,88 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի ֆյուչերսները հունվարին Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել են 0.24 դոլարով (0,41%) և կազմել մեկ բարելի դիմաց 57,87 դոլար:

Չորեքշաբթի ԱՄՆ էներգետիկայի նախարարության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ նախորդ շաբաթվա ընթացքում երկրում նավթի պաշարներն աճել են 1.572 միլիոն բարելով, բենզինը՝ 5.132 միլիոն բարելով և նավթի թորումը՝ 725 հազար բարելով:

S&P Global Platts ընկերության հարցումները ցույց են տալիս, որ համաձայն կանխատեսումների՝ նավթի պահանջարկը կնվազի օրական 600 հազար բարելով, բենզինի պաշարները կավելանան՝ 1,6 միլիոն բարելով և նավթի թորումը՝ 1,7 միլիոն բարելով:

5159 | 0
Facebook