Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Նժդեհի արձանի ապամոնտաժման պահանջն իրականում Սյունիքի պահանջ է». Ստեփան Դանիելյան

01:25, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
«Նժդեհի արձանի ապամոնտաժման պահանջն իրականում Սյունիքի պահանջ է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը լավ է հասկանում խորհրդանիշերի նշանակությունը։ Առհասարակ, պետություններն ու ազգերը խորհրդանիշերի միջոցով են կառուցում, իսկ քաղաքականությունը հաճախ խորհրդանիշերի շուրջ պայքարի տեսք է ստանում։

Նժդեհը Սյունիքի խորհրդանիշն է ու Արցախի կոնֆլիկտի հանգուցալուծումը կապ չունի նրա հետ։

Բայց բուն խնդիրն Արցախը չի, այլ Սյունիքն է, ինչի մասին Հեյդարիչը բաց ասում է։ Թյուրքական աշխարհի ստեղծումն է նպատակը, ինչին հենց Սյունիքն է խանգարում, իսկ Սյունիքի բանալին Արցախում է։

Նժդեհի արձանի ապամոնտաժման պահանջն իրականում Սյունիքի պահանջ է՝ խորհրդանշական կերպով։

Անկեղծության պահը սկսվել է։

ժողովուրդների բարեկամությունը լավ բան է, լրագրողների փախանակումն էլ երկխոսության սկիզբը կարող է լինել, մնում է հասկանալ, թե այդ երկխոսությունն ինչի շուրջ է։

Կներեք քաղաքականապես ոչ կոռեկտ, հետամնաց, հակահեղափոխական մտքերի համար»:

| | |
6254 | 0
Facebook