Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայկ Մարությանին խորհուրդ կտամ կանգնել հայելու դիմաց և կրկնել այդ նախադասությունը». Թեհմինա Վարդանյան

23:40, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
«Հայկ Մարությանին խորհուրդ կտամ կանգնել հայելու դիմաց և կրկնել այդ նախադասությունը». Թեհմինա Վարդանյան

Նոյեմբերի 26-ին քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր, որ Երևանի քաղաքապետարանին նվիրված «Կամազ»-ների հետ գործարար Սամվել Ալեքսանյանը կապ չունի: Թեմայի առնչությամբ 168 TV-ի եթերում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասել է. «Հաշվի առնելով Սամվել Ալեքսանյանի գործունեության տրամաբանությունը՝ կարող ենք ասել, որ Ալեքսանյանը բիզնեսմեն չէ, բայց չէ՞ որ կարող են լինել «Ալեքս Գրիգը», «Երևան Սիթին» կամ Սամվել Ալեքսանյանի ընտանիքի անդամները, մյուս կողմից՝ խնդիրը նրանում է, որ քաղաքային իշխանություններն ամիսներ շարունակ խաբել են մեզ և ասել, որ քաղաքը ձեռք է բերել 55 մեքենա՝ որևէ կետով չշոշափելով, որ այդ տեխնիկայի մի մասը քաղաքը նվեր է ստացել։ Մենք դեմ չենք նվերներին, մենք դեմ ենք դա գաղտնի պահելուն»:
     Դիտարկմանը, թե Հայկ Մարությանն ասել է, որ գաղտնի չի արվել, պարզապես նվիատուները չեն ցանկացել, որ իրենց անունները բարձրաձայնեն, ասել են՝ «հո ռեկլամ չե՞նք անում», Վարդանյանը պատասխանել է. «Ես Հայկ Մարությանին խորհուրդ կտամ կանգնել հայելու դիմաց և կրկնել այդ նախադասությունը. եթե կարողանա այդքանից հետո նույն դեմքի արտահայտությամբ շարունակել իրեն նայել հայելու մեջ, ես ներողություն կխնդրեմ»:

Ավագանու անդամը եթերի ընթացքում նշել է, որ կառավարման հարցում կա հետընթաց, մի շարք աշխատանքներ չեն կատարվել, որոնք քաղաքային իշխանությունները փաթեթավորում են «տնտեսում» բառով. «Այդ նոր իրողությունները ես նաև ավագանու նիստերի ժամանակ չեմ զգում: Ուշադիր նայեք նրանց այդ միաձայն քվեարկություններին. 57 հոգանոց ավագանուց՝ կեսն է գալիս նիստերին, եկածներն էլ միաձայն «կողմ» են քվեարկում։ Դե՛, իհա՛րկե, ժողովրդավար լինելու համար մեկ-երկու «դեմ» քվեարկություն են ապահովում՝ ֆոն ստեղծելու համար»,- ընդգծել է Վարդանյանը:

«Հայկ Մարությանին խորհուրդ կտամ կանգնել հայելու դիմաց և կրկնել այդ նախադասությունը». Թեհմինա Վարդանյան
8268 | 2
Facebook