Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Նոր մանրամասներ՝ 3 կյանք խլած ավտովթարից

21:55, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
Նոր մանրամասներ՝ 3 կյանք խլած ավտովթարից

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն վարչության Թումանյանի ոստիկանության բաժնի ծառայողները պարզել են նոյեմբերի 25-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 47-ամյա Արմիկ Պառավյանը, 42-ամյա Համլետ Ջուլհակյանը և 37-ամյա Անուշավան Թութխալյանը։ Վիրավորը, ով Սանավիացիայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արսեն Ջիլավյանն է։ Վերջինս Վանաձորում համարվում է քրեական պատմությունների կիզակետում հայտնված անձ, ով վերջերս Վանաձորում մի խումբ անձանց հետ վիճաբանել ու ծեծկռտուք է ստեղծել Վանաձորում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ Դավիթ Խաչատրյանի հետ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mercedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գահավիժել անդունդը: Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էր, 1 հոգու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին Ալավերդու բժշկական կենտրոն: Մահացածների մարմինները ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս և պատգարակով, մեծ դժվարությամբ մոտեցրել օպերատիվորեն ժամանած Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին:

| | |
5663 | 0
Facebook