Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Կա պրակտիկա, որ եկամուտները կուտակվում են ֆոնդերում, որոնք քաղաքացիների սեփականությունն են». Արթուր Գրիգորյան

00:30, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
«Կա պրակտիկա, որ եկամուտները կուտակվում են ֆոնդերում, որոնք քաղաքացիների սեփականությունն են». Արթուր Գրիգորյան

Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության ապահովագրության 6%-ի հարկման վերաբերյալ քննարկումներում գերակշռող հարցադրումն այն է, թե ինչո՞ւ պետք է գրանցված աշխատողների վրա դրվի հանրության այն հատվածի փոխարեն վճարելու բեռը, որոնք հարկեր չեն վճարում։

Բանավեճերը տարան «սոցիալիզմ-լիբերալիզմ»-ի բաղչեքը, ձախական քաղաքական հայացքների քննադատություն և այլուր, բայց իմ նյուզֆիդում ոչ մի տեղ չհանդիպեցի բովանդակային քննարկման, որտեղ կշոշափվեր ամբողջ հանրությանը պատկանող բնական պաշարների շահագործումից ձևավորված եկամուտների հաշվին այդ ծախսերը ծածկելու հարցը։

Ամբողջ աշխարհում կա պրակտիկա, որ տարբեր բնական պաշարներից ստացվող եկամուտները կուտակվում են առանձին ազգային ֆոնդերում, որոնք հանդիսանում են տվյալ պետության (կամ նահանգի) բոլոր քաղաքացիների սեփականությունը և ունեն նպատակային օգտագործման կանոններ՝ որպես կանոն օգտագործվում են կրթության, առողջապահության և այլ սոցիալական նպատակներով։ Դրանք ընդհանրացված կոչվում են Ազգային հարստության ֆոնդեր (Sovereign Wealth Fund)։

Առաջին այդպիսի ֆոնդը ստեղծել է Թեքսաս նահանգը դեռ 19-րդ դարում, որի նպատակը եղել է նահանգի բնակչության կրթության ֆինանսավորումը, իսկ եկամուտները գոյացել են պետական հողերի վարձակալությունից։ Նորվեգիայում նավթի պաշարներ հայտնաբերելուց հետո այնտեղ ևս հիմնվեց այդպիսի ֆոնդ, որի եկամուտներն այսօր կազմում են ավելի քան տասը տրիլիոն դոլար։ 2016-ին այդպիսի ֆոնդ է ստեղծել նույնիսկ Թուրքիան, որտեղ կուտակում է երկրի բնական պաշարներից ստացվող եկամուտները։

Ասածս ո՛չ սոցիալիզմի մասին է, ո՛չ ձախականության, ո՛չ էլ անգամ բնապահպանության։ Ասվածը, թերևս, հեղափոխականության մասին է՝ համակարգային ու արժեքային փոփոխություններ կատարելու նպատակի ու վճռականության։ Ասվածը այլ ժողովուրդների օրինակով հանրային բարիքը հանրությանը ծառայեցնելու մասին է՝ ի շահ հանրության հարկատու և ոչ այնքան հարկատու խմբերի»:

| | |
1416 | 0
Facebook