Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Այս լուրից հետո Գարիկ Սարգսյանի հարցն առնվազն պիտի քննարկվի վարչապետի մակարդակով». Ս. Սուրենյանց

22:20, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
«Այս լուրից հետո Գարիկ Սարգսյանի հարցն առնվազն պիտի քննարկվի վարչապետի մակարդակով». Ս. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս նյութից հետո Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հարցն առնվազն պետք է քննարկվի վարչապետի մակարդակով, եթե չասեմ պաշտոնանկության անհրաժեշտության մասին։ Պատասխանատու պաշտոններում չի կարելի հանդուրժել էպատաժային մարդկանց»:

Նշենք, որ ըստ համացանցում տարածված լուրերի՝ վարսավիր Սերոբ Բարֆյանն օրեր առաջ ծեծի է ենթարկվել

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին արտահերթ չսպասարկելու համար: Վարսավիրին ծեծող Արմեն Դավթյանը, ով մարզպետ Սարգսյանի վարորդն է կամ նրա եղբայրը, միջադեպից հետո սպառնացել է Սերոբին, թե՝ մարզպետի հայրենի գյուղ՝ Նոր կյանք, այլևս ոտք չդնի: Միջադեպից հետո, երկու շաբաթ է՝ Սերոբ Բաֆյանի՝ Նոր կյանքի վարսավիրանոցը փակվել է, նա տեղափոխվել է հարևան գյուղ»։

| | |
6030 | 1
Facebook