Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրքական ռոք խմբի տեսահոլովակի թեման «Ախթամարի» լեգենդի թուրքական տարբերակն է

02:10, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
Թուրքական ռոք խմբի տեսահոլովակի թեման «Ախթամարի» լեգենդի թուրքական տարբերակն է

Թուրքիայում հայտնի ռոք խումբ «Manga»-ի թողարկած վերջին ալբոմի «Պանդխտություն» (Yad Eller) տեսահոլովակում թուրքական տարբերակով ներկայացվում է «Ախթամարի» լեգենդը:

Պատմվում է Վանի Ոստան (ներկայում՝ Գևաշ) բնակավայրի մի հովվի մասին, որը Վանա լճի Աղթամար կղզու գլխավոր քահանայի աղջկա` Թամարայի հանդեպ ունեցած սիրո պատճառով իր վախճանը գտնում է լճի փոթորկահույզ ալիքների մեջ:

Հովվի` Վանա լճի ջրերում խեղդվելուց հետո իրեն լճի կատաղի ալիքների մեջ է գցում նաև քահանայի աղջիկը` գեղեցկուհի Թամարը:

«Պանդխտություն» տեսահոլովակի ռեժիսորը Մյուգե Մանուշն է:

3589 | 0
Facebook