Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Քննչական մարմինների աստղաբույլ ենք ունենալու». Անի Սամսոնյան

18:10, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
«Քննչական մարմինների աստղաբույլ ենք ունենալու». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումները լինելու են շատ դանդաղ կամ չեն հաջողելու, եթե իշխանությունը շարունակի թղթերի վրա մշակել ռազմավարություն, հետո, ինչ-որ իրավիճակներից ելնելով, անընդհատ փոխի սկզբունքը և ընթացքը: Մի քանի ամիս քննարկում էինք, որ 2020-ին պետք է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե և լուծարել Հատուկ քննաչկան ծառայությունը, իսկ հիմա որոշել են, որ ՀՔԾ-ն էլ պիտի պահեն: Քննչական մարմինների մի աստղաբույլ ենք ունենալու` Քննչական կոմիտե, ՀՔԾ, Հակակոռուպցիոն կոմիտե:

Սա խոսում է այն մասին, որ հստակ տեսլական և ծրագիր չկա և իշխանությունը չգիտի` ինչ է ուզում:

Սկսում եմ մտածել, որ կառույցներն ու մարմինները պահում են ինչ-որ մարդկանց համար»:

| | |
2556 | 0
Facebook