Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Դավիթ Սանասարյանի պաշտպանը նոր միջնորդություն ներկայացրեց դատարանին

16:30, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
Դավիթ Սանասարյանի պաշտպանը նոր միջնորդություն ներկայացրեց դատարանին

Նոյեմբերի 27-ի նիստում Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը դատարանին միջնորդեց կասեցնել իր պաշտպանյալի հանդեպ քրեական վարույթը: Նա դա հիմնավորեց նրանով, որ նախաքննությունը պետք է կատարեին ոչ թե ԱԱԾ, այլ ՀՔԾ քննիչները, որովհետև թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ՊՎԾ-ն գործադիր մարմիններ են:

Դատարանը նշյալ միջնորդությունը կքննի 2020թ. փետրվարի 14-ին կայանալիք նիստում:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և նրա ընկեր Տարոն Ավետիսյանը, որը «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավարն է:

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ,չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

| | |
1736 | 0
Facebook