Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Ասադը ծաղրել է Թրամփի խոսքերը՝ ԻՊ առաջնորդի մահվան վերաբերյալ

16:45, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
Ասադը ծաղրել է Թրամփի խոսքերը՝ ԻՊ առաջնորդի մահվան վերաբերյալ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ծաղրել է այն հարցը, թե արդյոք նա երախտապա՞րտ է Թրամփին՝ «Իսլամական պետություն» (ԴԱԻՇ) խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման համար։ Այս մասին հայտնում է Paris Match պարբերականը։
     Սիրիայի առաջնորդին հարցրել են, թե իսկապես Դամասկոսը Վաշինգթոնին օգնե՞լ է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի գտնվելու վայրի հարցով։ «Սա միայն Թրամփի հաճելի կատակներից մեկն է»,- պատասխանել է Ասադը։ Եվ հավելել, որ պետք է այլ հարցեր տալ, օրինակ՝ «արդյոք ԱՄՆ-ն ոչնչացրե՞լ է Աբու Բաքր ալ-Բաղդադիին»։

| | |
3477 | 0
Facebook