Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Պահանջե՛ք պահպանել սպառողի շահերը». Թևան Պողոսյան

04:25, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
«Պահանջե՛ք պահպանել սպառողի շահերը». Թևան Պողոսյան

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չէ, էսպես չեղավ։ Սպասեք։ Էս ի՞նչ եք անում։

Ցանկացած բրենդ, այդ թվում և հայկական բրենդները, կերտվում են տարիների համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ժամանակի ընթացքում դրանք դառնում են «Հայաստան» բրենդի անքակտելի մասը, հետևաբար, նաև ազգային հպարտության անտարանջատելի բաղադրիչը։ Էդ որ ցանկացած առիթով էդպես հերոսաբար զորախմբերով «կատոկում» եք ու հողին հավասարեցնում այս կամ այն բրենդը, հասկանո՞ւմ եք` ինչ եք անում։ Սա ի՞նչ ծայրահեղականություն է։

Պահանջե՛ք պահպանել սպառողի շահերը, բայց մի՛ հարվածեք իմիջին։ Եթե եղել է ձեր պատկերացմամբ սխալմունք, ասեʹք, պահանջե՛ք, բայց նաև երբ տեղի է ունենում սխալի շտկում, շնորհակալություն հայտնեք։ Համացանցային ասպատակությունը վայրենություն է։ Եկեք սիրենք մերը, այն, որ սիրով է արված, այն, որ տարիների գիշերուզօր աշխատանքի արդյունք է։ Եկեք փայփայենք այն ամենը, ինչը մեր երկրի զարգացմանն է տանում։ Ուրիշ ճանապարհ չկա»։

| | |
1639 | 0
Facebook