Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Ավտոներկրողների բողոքի ակցիան ՊԵԿ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

15:40, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
Ավտոներկրողների բողոքի ակցիան ՊԵԿ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում ՊԵԿ-ի դիմաց։ Նրանք պահանջում են թույլ տալ իրենց աջ ղեկով մեքենաները ներմուծել Հայաստան և վերասարքավորել դրանք այստեղ։

Ավտոներկրողները բողոքում են, որ Գյումրիի նոր ավտոմաքսատունը ոչ արդյունավետ է աշխատում. «Նախ, ինչու պետք է մեքենաները հասնեն Գյումրի: Եթե Հայաստանում կա մեքենա ներկրող կազմակերպություն՝ «Ապավենը», որի մեքենաները չեն տանում, ինչու պետք է մասնավոր ընկերությունների ներկրած մեքենաները տանեն Գյումրի մաքսազերծման: Երկրորդ համակարգը պատրաստ չէ այդքան բեռնվածություն ընդունելու, բեռնաթափելու, ինչի արդյունքում մեր մեքենաները բեռնաթափվելուց վնասվում են: Խնդիրներ են առաջանում տարրական սանիտարահիգենիկ վիճակի հետ կապված»,- ասում էին նրանք՝ նշելով, որ իշխանությունները զբաղվածության և գործարարության խթանման համար ոչ մի քայլ չեն ձեռնարկում:

Ավտոներկրողները փակեցին Խորենացի փողոցի երթևեկելի հատվածը, ինչին փորձեց խոչընդոտել ոստիկանությունը:

Տեսանյութը` Factor TV-ի

| | |
1745 | 0
Facebook