Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Twitter-ը կջնջի այն հաշիվները, որոնք չեն օգտագործվել ավելի քան վեց ամիս

15:10, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
Twitter-ը կջնջի այն հաշիվները, որոնք չեն օգտագործվել ավելի քան վեց ամիս

Twitter սոցիալական ցանցն զգուշացնում է, որ կջնջվեն այն օգտատերերի հաշիվները, որոնք ավելի քան վեց ամիս մուտք չեն գործել սոցցանց, գրում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան The Verge կայքին։ Այդ հաշիվները ենթական են ջնջման, եթե նրանց օգտատերերը մինչև դեկտեմբերի 11-ը չօգտագործեն իրենց հաշիվները:
     Այս տեղեկատվությունը հաստատել է Twitter-ի պաշտոնական ներկայացուցիչը՝ վկայակոչելով ոչ ակտիվ հաշիվների վերաբերյալ սոցիալական ցանցի կանոնները:

Սոցցանցի ներկայացուցիչը նաև հավելել է, որ հեռացումը միանգամից չի գործադրվի, այս գործընթացը կտևի մի քանի ամիս:

7431 | 0
Facebook