Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Դավիթ Սանասարյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

14:55, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
Դավիթ Սանասարյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Նոյեմբերի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական 2-րդ նիստը: Նախորդ նիստում Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդել էր գործը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան: Նա դա հիմնավորել էր նրանով, որ նշյալ գործի նախաքննությունը չէր կարող իրականացվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից՝ այն պատճառով, որ քննչական դեպարտամենտի կարգավիճակը և կարգավորման կարգը հակասում են ՀՀ Սահմանադրությանը, ուստի՝ նախաքննությունն արվել է քրեադատավարական խախտումներով։ Դատարանը միջնորդության հիմնավորումներին ծանոթանալու հնարավորություն էր տվել դատախազ Գևորգ Սարգսյանին: Նա նկատեց, որ կարգավիճակի հետ կապված որևէ խնդիր, որը չի բխում օրենքից, չկա: Ըստ դատախազի` «Քրեադատավարության օրենսգրքով» ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն իրենց իրավասության սահմաններում նախաքննություն են իրականացնում: Բացի այդ, նշյալ կառույցների ղեկավարները, նրանց տեղակալները համարվում են Քննչական խմբի ղեկավարներ: Ուստի՝ մեղադրող կողմը դատարանին խնդրեց մերժել միջնորդությունը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

| | |
1519 | 0
Facebook