Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե սա ճիշտ է, ուրեմն հազար ամոթ». Լևոն Գալստյան

14:30, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
«Եթե սա ճիշտ է, ուրեմն հազար ամոթ». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրենքների և որոշումների նախագծերի մասին իբր թե կարծիք հայտնելու համար նախատեսված այս կայքում լցոնում անողը` վաղը նույն բանն անելու է նաև ընտրությունների ժամանակ։ Եթե սա ճիշտ է, ուրեմն հազար ամոթ:
     Շատերը չգիտեն երևի, դրա համար գրեմ, որ Առողջապահության նախարարությունը որոշել է, որ 4-6% հարկատեսակ պետք է դնել ՀՀ աշխատող քաղաքացիների վզին՝ իբր առողջության համապարփակ ապահովագրություն ներդնելու համար։
     Թվերով գրեմ, որ հասկանալի լինի․ եթե դուք ստանում եք ամիսը 300.000 դրամ աշխատավարձ, ապա ամեն ամիս ձեզնից ուզում են պահել 12-18 հազար դրամ նոր հարկատեսակ։ Ինչ լավ է, չէ՞․․․»:

12054 | 0
Facebook