Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին հրավիրել է լսումների՝ իմփիչմենթի գործընթացի շրջանակում

11:40, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին հրավիրել է լսումների՝ իմփիչմենթի գործընթացի շրջանակում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցությունից Դատական կոմիտեի անդամ Ջերոլդ Նադլերն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դեկտեմբերի 4-ին հրավիրել է իմփիչմենթի գործընթացի առաջին լսումներին։ Այս մասին հայտնել է հանձնաժողովի ղեկավարը նոյեմբերի 26-ին լույս տեսած նամակում։ Ինչպես նշված է հանձնաժողովի ժամանակացույցում, լսումները կրում են նախագահի իմփիչմենթի սահմանադրական հիմքերն անվանումը։ Նա նաև նախագահին հորդորել է հաստատել իրավաբանի թեկնածությունը, ով իրեն կներկայացնի լսումներում:

Մինչև լսումները, Դատական կոմիտեն արդեն իր ձեռքի տակ կունենա հետաքննության հանձնաժողովի իմփիչմենթի առաջարկություններով զեկուցը, որն ստացվել է անցկացված մի շարք փակ և բաց լսումների ժամանակ, ինչպես նաև հետախուզության կողմից պատրաստված զեկույցը:
     Դատական կոմիտեն կորոշի իմփիչմենթի հարցը ներկայացնել Ներկայացուցիչների պալատի քվեարկության, թե ոչ։

4730 | 0
Facebook