Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան կշարունակի Սիրիայում ռազմական գործողությունները

11:05, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
Թուրքիան կշարունակի Սիրիայում ռազմական գործողությունները

Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել «սահմանված նպատակների»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նոյեմբերի 26-ին, հաղորդում է Yenisafak թերթը:

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը չի ավարտվել և կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չհասնեն իրենց նպատակներին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտնել էր Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին:

4692 | 0
Facebook