Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Վիրտուալ իրականություն՝ կովերի համար

23:20, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ.
Վիրտուալ իրականություն՝ կովերի համար

Մերձմոսկովյան խոշորագույն անասնապահական ֆերմաներից մեկը IT ոլորտի մասնագետների հետ մշակել է կովերի համար վիրտուալ իրականություն ապահովող հատուկ ակնոց: Այն կովերին «տեղափոխում է» արևով ողողված կանաչ մարգագետին:

Նախագծի հեղինակները հույս ունեն, որ այս նորարարությունը կնպաստի կովերի կաթնատվությանը: Ըստ համեմատական դիտարկումների՝ արդեն իսկ գրանցվել է, որ վիրտուալ իրականության հետ շփված կովերի վարքը դարձել է ավելի հանդարտ: Եթե առաջիկա դիտարկումներն ապացուցեն, որ ավելացել է նաև կաթնատվությունն, ապա այս մեթոդն ավելի լայն ծավալներ կստանա:

Վիրտուալ իրականություն՝ կովերի համար
Վիրտուալ իրականություն՝ կովերի համար
12195 | 0
Facebook