Խնդրում ենք սպասել...

Համացանց

Թորոսյանը՝ ՀՀ-ում առողջության ապահովագրության համակարգ ներդնելու մասին

22:40, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ.
Թորոսյանը՝ ՀՀ-ում առողջության ապահովագրության համակարգ ներդնելու մասին

ՀՀ առողջապահության նախարարությունն առողջության ապահովագրության համակարգը ցանկանում է ներդնել աղետալի ծախսերից խուսափելու և ավելի ներառական հասարակություն ունենալու համար: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այժմ մենք ունենք աղճատված առողջապահական համակարգ, որտեղ բնակչության մի մասի համար վճարում է պետությունը, իսկ մյուս մասի համար՝ հենց քաղաքացին: Առողջապահական ծախսերի ընդամենը 15 տոկոսն է կատարվում ոչ կանխիկ և ոչ գրպանից եղանակով, իսկ 85 տոկոսը՝ գրպանից կամ կանխիկ: Գրպանից կատարվող ծախսերի առումով Հայաստանն ունի աշխարհում վատագույն ցուցանիշը: Հաշվի առնելով մեր բնակչության եկամուտները՝ այդ ծախսերը հիմնականում աղետալի են և հանգեցնում են նրանց աղքատացմանը»,- ասել է Թորոսյանը:

Նրա խոսքով՝ առողջության ապահովագրության համակարգն աղետալի ծախսերից խուսափելու և ավելի ներառական հասարակություն ունենալու համար է: Նախարարը նշել է, որ այդ համակարգը սոցիալական ապահովության համակարգ է և ոչ՝ ֆինանսական շուկաների զարգացման:

«2020 թվականի բյուջեն այս պահին մոտավորապես 109 մլրդ դրամ է, որը ծածկում է այս կամ այն խմբերի առողջական ծախսերը, ինչպես նաև որոշակի հիվանդությունների դեպքում՝ անկախ սոցիալական խմբից: Մեզ համար անհրաժեշտ է հավելյալ միջոցներ ներգրավել, բոլոր ծախսերը հոգալու համար: Առողջության ապահովագրության համակարգ ստեղծելու դեպքում քաղաքացիների համար պետք է կիրառվի տոկոսով հարկատեսակ: Լինելով ներառական հասարակություն և սոցիալական պետություն՝ պետք է հոգ տանենք այն քաղաքացիների համար, ովքեր այս պահին չունեն եկամուտ»,- ընդգծել է Թորոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

4444 | 0
Facebook