Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. դիվերսիոն ներթափանցման փորձ՝ Արցախում

20:30, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ.
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. դիվերսիոն ներթափանցման փորձ՝ Արցախում

Արցախի զինված ուժերը նախօրեին գիշերը կասեցրել են ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձ։

NEWS.am-ի տեղեկություններով՝ դիվերսիոն ներթափանցման փորձն իրականացվել է Մարտակերտի ուղղությամբ երկու խմբերով՝ 20 և 14 հոգուց բաղկացած։ Հայկական կողմը, գործելով օպերատիվ, կանխել է հակառակորդի գործողությունները, ինչի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխրաձգություն։ Ադրբեջանական կողմը տալով առնվազն մեկ ծանր վիրավոր, հետ է նահանջել՝ վիրավորին տանելով իր հետ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

23906 | 1
Facebook