Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալբանիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 150-ը

15:25, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ.
Ալբանիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 150-ը

Նոյեմբերի 26-ին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ալբանիայում, որի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ 150-ը, քանդվել են բազմաթիվ շինություններ, գրում է AP գործակալությունը:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,4 բալ՝ մայրաքաղաք Տիրանայից 30 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Էպիկենտրոնը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա:

Ըստ տեղական ԶԼՄ-ների` ուժգին ցնցումներն զգացվել են Տիրանայում, ինչպես նաև Դուրրես քաղաքում, որը գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ կետին: Հարյուրավոր վիրավորներ դիմել են տեղի հիվանդանոցներ՝ օգնություն ստանալու համար։

7272 | 0
Facebook