Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2020-ից Ռուսաստանում մարդատար ավտոմեքենաները կթանկանան միջինում 110.7%-ով

01:10, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
2020-ից Ռուսաստանում մարդատար ավտոմեքենաները կթանկանան միջինում 110.7%-ով

Ռուսաստանում հաջորդ տարի հունվարի 1-ից կտրուկ կավելանա մեքենաների վերամշակման համար նախատեսված վճարը։ Այս որոշումն արդեն հաստատվել է կառավարաության կողմից, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ստորոգրել է նոր դրույքաչափը։ Ավտոմեքենաների գները կավելանան նախատեսվածից ավելի շատ։ Սպառողները կկրեն վճարման լրացուցիչ բեռը, իսկ ավոտարտադրողները և դիլլերներն այլևս չեն կարող փոխհատուցել։ Նշվում է, որ առավելագույն գնաճը տեղի կունենա մարդատար ավտոմեքենաների հատվածում և կկազմի միջինը 110.7%: Մեքենայի արժեքի ավելացումը կախված կլինի նաև մեքենայի շարժիչի հզորությունից: Մեկ լիտրից պակաս շարժիչ ունեցող ավտոմեքենաների համար վճարը կավելանա 46.1%-ով, 3.5 լիտր և ավելի ծավալով շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցների համար՝ 145%-ով:
     Նախարարների կաբինետը վստահեցնում է, որ թանկացման նպատակը Ռուսաստանում պայմաններ ստեղծելն է մեքենաների վերամշակման համար, որը կնպաստի էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների զարգացմանը:

21544 | 0
Facebook