Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գևորգ Կոստանյանը չի վերադառնա Հայաստան

15:50, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ.
Գևորգ Կոստանյանը չի վերադառնա Հայաստան

Հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել էր, որ Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ, որտեղ նշվում էր նաև Կոստանյանի անունը: Վերջինը կանչվել էր ՀՔԾ:

Երեկ՝ նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և նրան ՀՔԾ ներկայանալու համար 48 ժամ ժամանակ է տրամադրել։

Ասում են՝ այս ամենից հետո տարակուսելի է Կոստանյանի արձագանքը, թե «հրատապությունը կանխատեսելի էր, բայց ոչ ողջամիտ և ոչ նորմալ իրավական տեսակետից»: «Ինձ համար ակնհայտ է, որ այստեղ արհեստականություն կա... Ես պատկերացնում եմ, որ առնվազն հիմա իմ գալու դեպքում իմ՝ երկրից դուրս գալու իրավունքը սահմանափակվելու է, հետևաբար դրա համար եմ ուզում կատարել պարտավորություններս ու հետո նոր վերադառնալ»,- երեկ հայտարարել էր Գևորգ Կոստանյանը, ով դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում:

Ասում են նաև, որ Գևորգ Կոստանյանը Հայաստան չի վերադառնա, և կունենանք հերթական հետախուզվող մեղադրյալը, քանի որ նախկին պաշտոնյան գիտակցում է, որ պետք է պատասխանի այն հարցին, թե ինչո՞ւ իր՝ գլխավոր դատախազ աշխատած ժամանակ չի բացահայտվել «Մարտի 1»-ի գործը և պարզաբանի՝ գործին առնչվող փաստերի պարտակման և ապացույցների թաքցման մեղադրանքը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
26249 | 2
Facebook