Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը

11:55, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը

Ինչպես արդեն հայտնել էինք, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը»՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, և Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել էին խորհրդարանի կողմից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար իրենց թեկնածությունն էին դրել Էդգար Շաթիրյանը և Հայկուհի Հարությունյանը: Բաց քվեարկությամբ հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը:

Օրեր առաջ հարցազրույցներից մեկում Հարությունյանն ասել էր, որ հանձնաժողովի առաջնային խնդիրը լինելու է կոռուպցիոն մշակույթի պորտալարը կտրելը. «Ասում են, որ կոռուպցիան վերջնականապես արմատախիլ անել հնարավոր չէ, ուղղակի դրա չափերի նվազեցում է տեղի ունենում կամ հասարակությունը դառնում է անհանդուրժող, և տարածվածությունը նվազում է։ Մեզ համար առաջնայինը խորհրդային շրջանից եկած այդ մշակույթի պորտալարը կտրելն է, որպեսզի այդ մշակույթն այլևս երբևէ տարածվածություն չունենա։ Դժվարին աշխատանք է սպասվում։ Չեմ բացառում, որ նույնիսկ անհատական, անձնական մակարդակում դրսևորվի դիմադրություն որոշակի կոռուպցիոն սխեմաների՝ այլևս չօգտագործման նկատմամբ»:

Տեսանյութը՝ «Ֆակտոր»-ի
8055 | 1
Facebook