Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելն ու Մակրոնը վիճել են․ The New York Times

10:30, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ.
Մերկելն ու Մակրոնը վիճել են․ The New York Times

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինի պատի անկման 30-ամյակի նվիրված միջոցառման ժամանակ վիճել են, գրում է The New York Times-ը:

«Ես հասկանում եմ կործանարար քաղաքականության Ձեր մղումները: Սակայն հոգնել եմ բեկորները հավաքելուց: Կրկին և կրկին անգամ ստիպված եմ սոսնձել Ձեր կոտրած բաժակները, որպեսզի կարողանանք նստել և միասին թեյ խմել»,- ասել է Մերկելը:

Մակրոնը պատասխանել է, որ չի կարող մասնակցել Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և ձևացնել, թե ոչինչ չի պատահել: Նրանց զրույցը վերաբերվել է Սիրիայում Թուրքիայի և Միացյալ Նահանգների գործողություններին:

9240 | 0
Facebook