Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուցարարները «փչացրել են» Վրաստանի նախագահի ընթրիքը ռեստորանում

10:20, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ.
Ցուցարարները «փչացրել են» Վրաստանի նախագահի ընթրիքը ռեստորանում

Թբիլիսիիում ցուցարարները նոյեմբերի 25-ի երեկոյան փակել են ճանապարհը՝ թույլ չտալով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին դուրս գալ ռեստորանից: Երկրի ղեկավարը չի կարողացել դուրս գալ ռեստորանից մոտ մեկ ժամ, հայտնում է Georgia Online-ը:

Ռեստորանը գտնվել է բողոքի զանգվածային ցույցերից հարյուր մետր հեռավորության վրա:

Ակցիայի մասնակիցները կարծիք են հայտնել, որ Վրաստանի նախագահը «չի հետաքրքրվում երկրում տիրող քաղաքական ճգնաժամով»: Արդյունքում, նախագահը կարողացել է դուրս գալ ռեստորանից միայն ոստիկանների օգնությամբ։

6743 | 0
Facebook