Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թփերի մեջ նորածին են գտել. մայրը մեղադրում է հարևանուհուն

23:55, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2019 թ.
Թփերի մեջ նորածին են գտել. մայրը մեղադրում է հարևանուհուն

Մերձմոսկովյան Դրուժբա ավանում թփերի մեջ հայտնաբերել են նորածին աղջիկ երեխայի: Նրան հայտնաբերել են իր ուժգին լացի շնորհիվ: Ոստիկանությունն սկսել է որոնել նրա ծնողներին: Ավելի ուշ ոստիկանական բաժանմունք է դիմել մայրն ու հայտարարել, թե ինքը չի լքել իր աղջկան, այլ մի քանի ժամով թողել է հարևանուհու հսկողության տակ: Թե ինչու է վերջինս երեխային նետել թփերի մեջ, ինքը պատկերացում չունի:

Այժմ ոստիկանությունն ստուգում է կնոջ վկայությունների իսկությունը և որոնում նրա հարևանուհուն:

14952 | 0
Facebook