Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ Դուբնա քաղաքում հայ է սպանվել

15:00, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2019 թ.
ՌԴ Դուբնա քաղաքում հայ է սպանվել

Հայաստանցի մի քանի երիտասարդ իրենց հանգիստն են անցկացրել Դուբնա քաղաքի «Լիմոնադ» գիշերային ակումբում, գրում է Infoteka 24-ը: Ակումբում նրանք հանդիպել են իրենց ծանոթների խմբին, որոնց թվում եղել է ոմն Սերգեյ Շ-ն (կասկածյալի տվյալները ճշտվում են): Ավելի վաղ, նա կոնֆլիկտ է ունեցել շրջապատի հետ, որում եղել է գյումրեցի Երեմ Գևորգյանը:

Ավելի ուշ, երբ Երեմը և նրա զարմիկը ծխել են գիշերային ակումբի մուտքի մոտ, նշված անձը հանկարծակի հարձակվել է նրանց վրա: Հարվածների հետևանքով Երեմն ընկել է և ստացել գլխի վնասվածք, որն անհամատեղելի է եղել կյանքի հետ, իսկ նրա զարմիկը՝ միջին ծանրության վնասվածքներ:
     Նախնական տվյալներով՝ իրավապահները ձերբակալել են կասկածյալին, սակայն տուժած կողմի հարազատները մտավախություն ունեն, որ նրան կարող են ազատ արձակել, քանի որ վերջինը, ավելի վաղ, աշխատել է ՆԳՆ կառույցներում:

20203 | 2
Facebook