Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ

14:55, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2019 թ.
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ըստ Կ.Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանի՝ դատարանի որոշումն իրենց համար սպասելի էր:

«Գաղտնիք չէ, թե ինչ ճնշում կա այս քրգործի վրա, շատ մեծ համարձակություն է պետք այսօրվա դատական իշխանության համար՝ արդար որոշում կայացնելու: Այն վնասի չափը, որը ներկայացված է, արդեն վաղուց Գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվում է: Այն ռիսկերը, որոնք ամեն անգամ բերվում են, թե Կարեն Խաչատրյանը, մնալով ազատության մեջ, կխուսափի քննությունից, ամբողջությամբ չեզոքացված են»,- նկատել է Ա.Մակինյանը:

6178 | 0
Facebook