Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբանանում զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել բախումներից հետո լարված իրավիճակը

14:45, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2019 թ.
Լիբանանում զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել բախումներից հետո լարված իրավիճակը

Լիբանանում զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել բախումներից հետո լարված իրավիճակը: Ավելի վաղ Բեյրութի կենտրոնում ցույցերը վերածվել էին բախումների՝ շիիթական «Հըզբոլլահ» ու «Խարակետ Ամալ» շարժումների կողմնակիցների միջև, գրում է Regnum-ը՝ հղում անելով «Аль-Джадид» կայքին: Շարժումների կողմնակիցները Նահատակների հրապարակում հարձակվել են խաղաղ ցուցարարների վրանների վրա և անկարգություններ հրահրել:
     Կողմերը քարեր ու տարբեր իրեր են նետել իրար վրա, կան նաև տուժածներ:

Հիշեցրեք, որ Լիբանանի մայրաքաղաքում անկարգություններ էին սկսվել համացանցում հայտմնված տեսանյութից հետո, որտեղ ցուցարարը վիրավորում էին շիաների «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալահին:

5733 | 0
Facebook