Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մոռացե՞լ եք, որ վարչապետը ներողություն է խնդրել 96 թվականի համար». Էդմոն Մարուքյան

13:00, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2019 թ.
«Մոռացե՞լ եք, որ վարչապետը ներողություն է խնդրել 96 թվականի համար». Էդմոն Մարուքյան

«Պետք է վերացարկվել անուններից, վարչապետն առաջին հերթին ընդգծել է երևույթը: Ոչ ժողովրդավար ճանապարհով իշխանություն ստանձնած անձանց, այն մարդկանց, ովքեր ընտրություններ են կեղծել, համարել է պետության համար վտանգ ներկայացնող իշխանություններ: Ես այսպես եմ ընկալել վարչապետի հայտարարությունը». նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ն. Փաշինյանի ելույթին, որտեղ նա չարիք էր անվանել 1996-ից՝ ՀՀ բոլոր ղեկավարներին:

Գործընկերոջ կարծիքին միացավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նկատեց. «Մոռացե՞լ եք, որ վարչապետը ներողություն է խնդրել 96 թվականի համար»: Ըստ նրա՝ կարևոր չէ, թե երկրի ղեկավարն ով է: Եթե այդ տարիներին Լ. Տեր-Պետորոսյանն է եղել երկրի նախագահ, կեղծիքներ է իրականացրել՝ իշխանությունը պահելու համար, ուրեմն՝ իրեն է վերաբերում: «Զարմանալի բան չկա, այլ բան ա, որ ՀԱԿ-ը հայտարարում է՝ բա խի՞ էր հետո աջակցում: Էդ էլ կարելի է այսպես ձևակերպել, որ փորձել է չարիքը կիրառել մեկ այլ չարիքի դեմ, որ փոփոխություններ լինեն»:

10314 | 0
Facebook