Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հաջորդ անգամ դեմ չեմ լինի դրան». Լինդսի Գրեհեմը` Հայոց ցեղասպանության բանաձևի վրա «վետո»-ի մասին

12:55, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2019 թ.
«Հաջորդ անգամ դեմ չեմ լինի դրան». Լինդսի Գրեհեմը` Հայոց ցեղասպանության բանաձևի վրա «վետո»-ի մասին

Շատերը տարակուսած էին, երբ նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում հանդիպումից անմիջապես հետո, հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը շտապեց Սենատի և արեց մի բան, որը, հավանաբար, ուրախություն պարգևեց Էրդողանին, գրում է ամերիկյան axios.com լրատվական կայքը: Գրեհեմն արգելափակեց մի բանաձևի քվեարկություն, որը պաշտոնապես կճանաչեր Թուրքիայի կողմից հայ ժողովրդի ցեղասպանությունը:
     Սենատորն իր հարցազրույցում նշել է՝ «հանդիպումից հետո մենք հավաքվեցինք և խոսեցինք կատարվածի մասին»: Նշվում է, որ նրան է մոտեցել Սպիտակ տան օրենսդրական հարցերով աշխատակիցը և ասել, որ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը պատրաստվում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը և հարցրել է Գրեհեմին, թե արդյոք նա կարո՞ղ է կասեցնել դա: Սենատորը ցանկացել է փրկել ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները, և օրենսդրական հարցերով աշխատակցին հայտնել է, որ կարող է օգնել: Միաժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը վատ չի՞ զգացել բանաձևն արգելափակելու պահին՝ Գրեհեմը նշել է. «Հաջորդ անգամ ես դեմ չեմ լինի դրան»:

7737 | 2
Facebook