Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան կկրճատի բանակը՝ հասցնելով այն «հարյուր տարվա ընթացքում ամենափոքրին»

21:30, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2019 թ.
Մեծ Բրիտանիան կկրճատի բանակը՝ հասցնելով այն «հարյուր տարվա ընթացքում ամենափոքրին»

Մեծ Բրիտանիայում քննարկվում է բանակի անձնակազմը կրճատելու մասին՝ հասցնելով այն «հարյուրամյակում ամենափոքրի», գրում է The Sunday Times-ը: Այժմ Մեծ Բրիտանիայի բանակում ծառայում է 73 հազար մարդ, սակայն այն կարող է կրճատվել՝ հասնելով մինչև 60-65 հազարի: Պարբերականը նշում է, որ մոտ ժամանակներում կարող է հրապարակվել Պահպանողական կուսակցության մանիֆեստը, որը չեղյալ է հայտարարելու երկրի նախկին վարչապետ Թերեզա Մեյի խոստումը՝ զինված ուժերին աջակցելու վերաբերյալ: Դեռևս 2015-ին կուսակցությունը խոստացավ, որ թույլ չի տա, որպեսզի բանակում ծառայող անձնակազը կրճատվի 82 հազարից, սակայն այն արդեն կրճատվել է 9 հազարով:

Նախատեսվում է, որ երկրի ՀՆԱ-ի ավելի քան 2 տոկոսը կհատկացվի պաշտպանությանը: Այնուամենայնիվ, իշխանությունները փնտրում են ծախսերը նվազեցնելու հնարավորություններ: Օրինակ՝ ավիակիրներից մեկը վարձակալությամբ կտրվի Միացյալ Նահանգներին:

Ներկա պահին ամերիկյան Զինված ուժերում ծառայում է ավելի քան 1,4 միլիոն մարդ, գրեթե 800 հազար զինծառակող ծառայում է ՌԴ Զինված ուժերում:

5575 | 0
Facebook