Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքում շարունակվում են հակակառավարական ցույցերը․ կա 7 զոհ և 300 վիրավոր

10:35, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2019 թ.
Իրաքում շարունակվում են հակակառավարական ցույցերը․ կա 7 զոհ և 300 վիրավոր

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, ինչպես նաև Բասրա, Դհի-Կար, Քարբալա և Նասիրիա քաղաքներում հանգստյան օրերին սպանվել է 7, վիրավորվել 300 ցուցարար։ Անվտանգության ուժերը կիրառել են ռազմական փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Հայտնի չէ, թե քանի մարդ է մասնակցում հակակառավարական ցույցերին։ Սակայն ականատեսները պնդում են, որ ցույցերին մասնակցում են «զգալի թվով» ցուցարարներ:
     Իշխանական աղբյուրները չեն հայտնում ցույցերում սպանված ու վիրավորված մասնակիցների տվյալները։

Հիշեցնենք՝ Իրաքում ցույցերը սկսվել են հոկտեմբերի 1-ից: Մասնակցիները պահանջում են իշխանություններից պայքարել գործազրկության, կոռուպցիայի դեմ:

Բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր երկրում մահացել է ավելի քան 340 մարդ:

4578 | 0
Facebook