Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Tesla-ն 2 օրում Cybertruck էլեկտրաքարի 150 հազար պատվեր է ստացել

11:35, կիրակի, 24 նոյեմբերի, 2019 թ.
Tesla-ն 2 օրում Cybertruck էլեկտրաքարի 150 հազար պատվեր է ստացել

Tesla ընկերությունն ստացել է իր առաջին էլեկտրաքարի 146 հազար պատվեր: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասքը:

Ըստ Մասքի՝ պատվիրատուների մոտ կեսը՝ 42%-ը, ցանկանում է ապագայի մեքենան ձեռք բերել երկու շարժիչանի լրակազմով, 3 շարժիչով տարբերակը հերաքրքրում է 41%-ին, մեկ շարժիչովը՝ 17%-ին:

Մասքը նաև նշել է, որ ընկերությունը չի իրականացրել լայնածավալ գովազդային ակցիաներ, չի հրավիրել հայտնի մարդկանց ուշադրությունն իր նորույթի վրա:

Cybertruck էլեկտրաքարը Թեսլան ներկայացրել է օրերս՝ նոյեմբերի 21-ին: Այն պատրաստված է գնդականթափանց չժանգոտվող մետաղից, որը կարող է դիմանալ ոչ միայն ծանր մուրճի հարվածին, այլև տերերին պաշտպանել 9 մմ-ոց փամփուշտից: Ամենահզոր տարբերակը կարող է 3 վայրկյանում զարգացնել 100կմ/ժ արագություն: Մեքենան կարող է սնվել նաև արևային մարտկոցներով:

Մեքենայի ամենահասանելի տարբերակների արժեքն սկսվում է 40 հազար դոլարից: Թոփային հավաքածուն կարժենա 70 հազար դոլար:

Tesla-ն 2 օրում Cybertruck էլեկտրաքարի 150 պատվեր է ստացել
15572 | 0
Facebook