Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մոլորակին սպառնում է ավանակների զանգվածային ոչնչացում

11:00, կիրակի, 24 նոյեմբերի, 2019 թ.
Մոլորակին սպառնում է ավանակների զանգվածային ոչնչացում

The Donkey Sanctuary կազմակերպության հետազոտությունն ապացուցում է, որ առաջիկայում մեր մոլորակին սպառնում է ավանակների զանգվածային ոչնչացում, քանի որ Չինաստանն սկսել է մեծ չափով ավանակի կաշի ներկրել, որտեղ այն կիրառվում է ավանդական բժշկության մեջ:

Ըստ կենդանասերների՝ էցզյաոի պահանջարկն այնքան է մեծանում, որ տարեկան այդ նպատակով սպանվում է 4,8 միլիոն ավանակ, ինչը նրանց ընդհանուր պոպոլյացիայի 10%-ն է:

Հրապարակման մեջ ասվում է. «Այս հուսալի, աշխատասեր, խելացի կենդանիները տասնամյակներ շարունակ սարսափելի տառապանքների են ենթարկվում իրենց կաշվի համար: Հենց Չինաստանում ավանակների պոպոլյացիան կրճատվել է 76%-ով: Ըստ փորձագետների՝ համաշխարհային պոպոլյացիային սպառնում է միևնույն ճակատագիրը:

13025 | 0
Facebook