Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պոմպեոն հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին

23:10, շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ.
Պոմպեոն հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ՝ բողոքի ցույցերին իշխանության արձագանքի պատճառով, այս մասին Iran International հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Նոր պատժամիջոցներ կսահմանենք։ Կմերժենք բոլոր նրանց վիզաների տրամադրումը, ովքեր իրենց պահում են ինչպես իրանցի առաջնորդները: Ներկայիս պատժամիջոցներն անմիջական արդյունքն են նրա, որ Իրանի ղեկավարությունն անջատել է ինտերնետը»,- ասել է նա:

Պետքարոտւղարի խոսքով՝ ԱՄՆ-ը միայն ուզում է, որ իրանցի ժողովուրդը պաշտպանված լինի և մարդկանց իրավունքները չոտնահարվեն:

5664 | 0
Facebook