Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սենց անարգա՞նք գիտնականների հասցեին». Գևորգ Պետրոսյան

22:35, շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ.
«Սենց անարգա՞նք գիտնականների հասցեին». Գևորգ Պետրոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իտալիայում արած այն հայտարարությանը, ըստ որի՝ «Հայաստանում գիտական գործունեությունը վարել նշանակել է գնալ ամեն առավոտ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, սուրճ խմել օրվա առաջին կեսն ու վերադառնալ տուն», ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Գիտնականին սուրճն էլ է՞ շատ...

Ինչն ինչ, բայց չէի սպասի, որ երկրի փաստացի առաջին դեմքը Հայ գիտնականի համար մի սուրճն էլ շատ կհամարի:
     Մի՞թե իրոք նա այդ կարծիքին է, որ գիտնականների առաքելությունն ինստիտուտներում սուրճ խմելն է...
     Նման կարծիք ունենալը մեղք է, անկեղծ եմ ասում...
     Դե գիտնականի ղադրը հո ամեն մեկին հասու չէ...
     Լավ, սենց անարգա՞նք գիտնականների հասցեին:
     Չնայած՝ ինչո՞ւ եմ զարմանում: Այդ ասողն ատամներով պահում է կրթության ոչ բարով մի նախարարի, ով անգամ չորս տող չի կարողանում մտապահել:
     Պարզ չի՞ գիտնականի արժեքն այս իշխանության համար...»:

11621 | 5
Facebook