Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աննա Նաղդալյանը` հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերի մասին

20:45, շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ.
Աննա Նաղդալյանը` հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերի մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ

Հարց. Վերջին շրջանում լուրեր շրջանառվեցին հայկական և ադրբեջանական մամուլում հայ լրագրողների Բաքու այցելության վերաբերյալ, որը Դուք ոչ հաստատեցիք, ոչ էլ հերքեցիք: Արդյոք այժմ կպարզաբանե՞ք՝ ինչի մասին է խոսքը:

Պատասխան. Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:

Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ:

9815 | 1
Facebook