Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները նշել են քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառներից մեկը

23:35, շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ.
Գիտնականները նշել են քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառներից մեկը

Քրոնիկ բորբոքումները չարորակ ուռուցքների զարգացման հիմնական պատճառներից են: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվում են MedicalXpress-ում: Պարզվել է, որ տասից երկուսի դեպքում, քաղցկեղի առաջացման պայմանները կապված են վիրուսների կամ բակտերիաների առկայության հետ: Բակտերիաների և MUC1 գլիկոպրոտեինի փոխազդեցությունը հանգեցնում է այդ հիվանդության զարգացմանը: Այն վնասում է օրգանների էպիթելային բջիջների ապիկալ մակերեսները: Ըստ հետազոտության, քրոնիկ բորբոքումով գլիկոպրոտեինն օրգանիզմում կարող է առաջացնել պաթոգեն պրոցեսներ:

Միևնույն ժամանակ, փորձագետները շեշտում են, որ MUC1 ունենում է նաև պաշտպանիչ գործառույթ, որը միշտ չէ, որ վերածվում է վտանգավոր բջջի: Այսպիսով, որոշ հիվանդների մոտ գլիկոպրոտեինները շարունակում են իրականացնել հակաբորբոքային գործառույթներ:

13789 | 0
Facebook