Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բոգոտայում բողոքի ցույցերի պատճառով պարետային ժամ է հայտարարվել

14:10, շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ.
Բոգոտայում բողոքի ցույցերի պատճառով պարետային ժամ է հայտարարվել

Բոգոտայի ողջ տարածքում հայտարարվել է պարետային ժամ: Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուքեն: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

Նախագահը հավելել է, որ այս կերպ իշխանությունները հույս ունեն «երաշխավորել Բոգոտայի բոլոր քաղաքացիների անվտանգությունը»:

Ավելի վաղ, պարետային ժամ էր հայտարարվել Բոգոտայի արվարձանում` Սոաչե քաղաքում:

Նոյեմբերի 21-ին Կոլումբիայի տարածքում սկսվեցին բազմահազարանոց ցույցերը: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնել նախագահ Իվան Դյուքեի վարչակազմի սոցիալական և տնտեսական քաղաքականությունից: Հասարակական կարգն ապահովելու համար կառավարությունը որոշեց փակել ցամաքային և գետային բոլոր սահմանները՝ մինչև ուրբաթ առավոտ: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ամբողջ երկրում ցույցերին մասնակցում է 207 հազար մարդ:
     Որոշ քաղաքներում խաղաղ ցույցերը վերածվեցին ոստիկանության ուժերի հետ բախումների: Ոստիկանական ուժերը կիրառեցին ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Նախօրեին Կոլումբիայի պաշտպանության նախարար Կառլոս Օլմս Տրուժիլոն հայտարարեց, որ իրավապահ մարմինների հետ բախումների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 273-ը:
     Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հասարակական կարգի խախտման, կողոպուտների և վանդալիզմի համար այս պահին ձերբակալված է 230 մարդ:

5191 | 0
Facebook