Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

ՆԱՏՕ-ն նոր սերնդի անօդաչու թռչող սարք է փորձարկել

18:20, շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ.
ՆԱՏՕ-ն նոր սերնդի անօդաչու թռչող սարք է փորձարկել

ՆԱՏՕ-ն փորձարկել է Ցամաքային վերահսկողության օդային համակարգի (AGS) հինգերորդ սերնդի RQ-4D հետախուզական անօդաչու թռչող սարքերը, որոնք վայրէջք են կատարել Սիցիլիայում տեղակայված Սիգոնելլա ռազմաբազայում: Այս մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը:

Ամերիկյան Northrop Grumman ընկերության արտադրած անօդաչու թռչող սարքը նոյեմբերի 20-ին թռչել է Կալիֆորնիայի Palmdale ավիաբազայից և 22 ժամ անց վայրէջք կատարել Սիցիլիայում:

AGS-ն մշակվում է 15 երկրների կողմից, այդ թվում՝ Բուլղարիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ: Ծրագրի արժեքը գնահատվում է 1,3 միլիարդ եվրո:

9545 | 0
Facebook