Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով Հայաստան մեկնող ավտոբուս է կանգնեցվել

12:15, շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ.
Արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով Հայաստան մեկնող ավտոբուս է կանգնեցվել

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ այսօր գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ տանելու համար։

10128 | 0
Facebook