Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

11-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

00:35, շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ.
11-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Նոյեմբերի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 34-ամյա Մ. Դ.-ն իր վարած Opel մակնիշի 35 ZX 506 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մ. Հ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

4887 | 0
Facebook