Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լավ ճանապարհը պետության ներդրումն է բոլոր բոլորի կյանքում». Հայկ Կոնջորյան

00:05, շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ.
«Լավ ճանապարհը պետության ներդրումն է բոլոր բոլորի կյանքում». Հայկ Կոնջորյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ ճանապարհը երկրի դեմքն է։ Օտարին դիմավորում է, հյուրերին՝ ճանապարհում։ Եթե պետությունը լավ ճանապարհ է կառուցում, ուրեմն այն ունի ապագայի տեսլական բոլոր ուղղություններով։ Այդ ճանապարհով քաղաքացին գնում է աշխատանքի և հանգստի, գյուղացին բերքը հասցնում է շուկա, զբոսաշրջիկը այցելում է տեսարժան վայրեր, բեռնատարները արտահանում ու ներկրում են ապրանքները, շտապ օգնությունը տեղ է հասնում իսկապես շտապ, ռազմական տեխնիկան արագորեն հասնում է անհրաժեշտ վայրը պատերազմի ժամանակ, ձեր՝ վարկով գնած մեքենան ամեն անգամ չի ջարդվում փոսերի մեջ։ Գյուղացուց մինչև զինվոր, տուրիստից մինչև գործարար, լավ ճանապարհը պետության ներդրումն է բոլոր բոլորի կյանքում։ Եթե դու անում ես այդ ներդրումը, ուրեմն ունես ապագայի երազանք։ Եթե չես անում, եթե ուտում ես ասֆալտը, ապա դու հարվածում ես զինվորին, որը ժամանակին տեղ չի հասնելու, գործարարին, որը դանդաղ է փող աշխատելու, տուրիստին, որը չի գալու քո երկիր։ Ու երբ լափում ես սեփական ժողովրդիդ երազանքը, երբ գողանում ես ազգիդ ապագան, դա պետք է կոմպենսացնես ազգային ինքնության մասին կեղծ լոզունգներով ու կենացներով։ Այնինչ, լավ ճանապարհը ազգային ինքնության ամենամեծ երաշխիքն է, քանի որ չկա ազգային կենսունակ ինքնություն առանց ուժեղ պետության և չկա ուժեղ պետություն առանց լավ ճանապարհի»։

7180 | 0
Facebook